159 Views |  Like

Պենելոպե Քրուզը՝ Դոնաթելա Վերսաչեի, Ռիկի Մարտինը՝ Անտոնիո Դ՝Ամիկոյի դերերում

Օրերս ԱՄՆ-ում կայացավ  ռեժիսոր Ռայան Մերֆինի «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմաշարի նոր եթերաշրջանի պրեմիերան:  Նոր եթերաշրջանում ռեժիսորը անդրադարձել է լեգենդար ոճաբան Ջանի Վերսաչեին: Ֆիլմաշարը բաղկացած է  9 սերիայից, որտեղ ներկայացվում է դիզայների առեղծվածային սպանության պատմությունը: 

Պենելոպե Քրուսը հեռուստասերիալում մարմնավորում է Դոնաթելա Վերսաչեին, Entertainment Tonight-ի հետ հարցազրույցում նշել է. «Երբ ռեժիսոր Ռայան Մերֆին առաջարկեց մարմնավորել Դոնաթելային, անմիջապես որոշեցի զանգահարել նրան և զրուցել վերջինիս հետ»:

«Չնայած դիզայների ընտանիքը ուղիղ կապ չունի այս նախագծի հետ, ես ամեն դեպքում զանգահարեցի Դոնաթելային և մենք ժամեր շարունակ զրուցեցինք: Ես պետք է նրա հետ խոսեի նախքան առաջարկն ընդունելը: Մենք շատ անձնական խոսակցություն ունեցանք, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել: Դոնաթելան այնքան սիրալիր և բարեհոգի մարդ է, որ մարմնավերելով իրեն ես կփորձեմ ներդնել այն ողջ հարգանքն ու սերը, որը տածում եմ նրա հանդեպ», – ասել է Պենելոպեն:

The cast of American Crime Story: The Versace Murder photographed on exclusively for Entertainment Weekly on May 18th, 2017 in Miami, Florida by Alexei Hay.
Penelope Cruz as Donatella Versace

Դոնաթելան այս խոսակցությունից հետո ծաղիկներ է ուղարկել  դերասանուհուն:

Հեռուստասերիալում  Անտոնիո Դ՝Ամիկոյի դերը մարմնավորում  աշխարհահձչակ երգիչ Ռիկի Մարտինը:

Նշենք, որ 50-ամյա Ջանի Վերսաչեն սպանվել է 1997թվականին՝ Մայամիում գտնվող իր առանձնատան շեմին:

Սցենարի հեղինակ Թոմ Ռոբ Սմիթը նշում է, որ ֆիլմը նպատակ ունի աջակցել մեծագույն ճշմարտության տարածմանը: Նրանց համար առաջնային է աշխարհին ցույց տալ, թե ինչո՞ւ էր Վերսաչեն տաղանդավոր, և թե որքան մեծ է կորուստը վերջինիս հարազատների և նորաձևության մշակույթի համար:

Ստորև ներկայացնում ենք հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերներից մեկը

Facebook Comments