Շակիրան պատմել է, թե ինչպես է գայթակղել Ժերար Պիկեին

Շակիրան պատմել է, թե ինչպես է գայթակղել Ժերար Պիկեին

Սիրված երգչուհի Շակիրան վերջերս թողարկեց՝ “Me Enamoré” երգը, որում պատմել է, թե ինչպես է գայթակղել Ժերար Պիկեին:)

Երգչուհու խոսքերով, նա պատրաստ չի եղել այդ հանդիպմանը, ամեն բան շատ պատահական է ստացվել. «Իմ կյանքը նորից սկսվեց, երբ հանդիպեցի քեզ, և ես ոչինչ չունեի կորցնելու»:

Շակիրան նկարագրել է անգամ, թե ինչպիսի հագուստ է կրել այդ օրը: Երգչուհին չի մոռացել նշել նայև իրենց տարիքային տարբերությունը՝ ֆուտբոլիստ ամուսինը իրենից 10 տարով փոքր է, փոխարենը նրանց ծննդյան ամսաթվերը նույնն են 🙂
«Դու մինչև հիմա անչափահաս տղայի նման ես,  բայց ի՞նչ կարող եմ անել ինքս ինձ հետ» — երգում հայտարարում է երգչուհին:

Ի դեպ հարցազրույցներից մեկում Շակիրան անկեղծացել է, որ իր մոտ ամենից լավը պարելն է ստացվում, այդ իսկ պատճառով հաճախ հենց պարի միջոցով է իր վրա կենտրոնացնում մարդկանց ուշադրությունը: Կարծես թե այդ հզոր զենքը աշխատել է նաև Պիկեի դեպքում: Երգում կան տողեր այն մասին, որ նրանք միասին մոխիտո են խմել, հետո պարել են ամբողջ գիշեր: Միջազգային ճանաչում ունեցող երգչուհին այնպես է սիրահարվել, որ հենց առաջին հանդիպման ժամանակ սկսել է մտածել Պիկեի հետ ընտանիք կազմելու մասին 🙂
«Ես ցանկանում եմ քեզնից 10 երեխա ունենալ, սկսե՞նք 2-ից».

Աստղային զույգը այժմ դաստիարակում է իրենց 2 տղաներին՝ 4-ամյա Միլանին ու 2 տարեկան Սաշային:
Երգը ավարտվում է հետևյալ բառերով. «Նա կամ իմն է, կամ ոչ մեկինը»:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE