Էլիզա Թունյանը կներկայացնի Կովկասը` Costa Blanca Fashion week նորաձևության մրցույթին

Էլիզա Թունյանը կներկայացնի Կովկասը` Costa Blanca Fashion week նորաձևության մրցույթին

Օրերս պարզ դարձավ, որ Իսպանիայում տեղի ունեցող ամենամյա  Costa Blanca Fashion week նորաձևության մրցույթին Կովկասի ներկայացուցիչը կլինի մեր հայրենակցուհի դերասանուհի, մոդել Էլիզաբեթ Թունյանը

Արգամբլոգի հետ զրույցում Էլիզան նշեց, որ մրցույթին կմասնակցեն նաև  մոդելներ՝  Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կարեն Հարությունյանը, Հարի Գևորգյանն ու Արման Շահմուրադյանը:

Մրցույթը կանցկացվի մայիսի 5-15-ը՝  Իսպանիայի Բենիդորմ քաղաքում:

Costa Blanca Fashion week-ի շրջանակներում բացի երեկոյան զգեստից ու լողազգեստից կցուցադրվեն նաև հայկական տարազները:

Մեր մոդելներին ցանկանանք հաջողություն և սպասենք իրադարձությունների զարգացմանը 🙂

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE