Լեոնարդո Դի Կապրիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

Լեոնարդո Դի Կապրիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին

Աշխարհահռչակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին և իր հիացմունքն է արտահայտել: «Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ռեժիսորության ներքո, հիանալի կերպով են հանդես գալիս «Խոստում» ֆիլմում: Ծափահարում եմ ողջ թիմին, ինչպես նաև իմ լավ ընկեր, լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովային, որի անսպառ տաղանդը, նվիրումը, հանձնառությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախաձեռնությունը»,-գրել է Դի Կապրիոն:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE