Սկանդալ. “Եվրատեսիլ 2017”-ը Ուկրաինայից կտեղափոխվի՞ Գերմանիա

Սկանդալ. “Եվրատեսիլ 2017”-ը Ուկրաինայից կտեղափոխվի՞ Գերմանիա

Այսօր համացանցում տեղեկատվություն է հատնվել այն մասին, որ EBU ընկերության “Եվրատեսիլ” երգի մրցույթի գլխավոր կազմակերպիչները մեծ լրջությամբ քննարկում են այս տարի մրցույթը Ուկրաինայից Գերմանիա տեղափոխելու մասին:

Հիշեցնենք, որ Ուկրաինան, ով այս տարի պատրաստվում է ընդունել “Եվրատեսիլ” երգի մրցույթը Կիևում, արգելել է մրցույթում այս տարի Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել Ուկրաինայի տարածք:

“Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կհետևի “Եվրատեսիլի” կանոններին, իսկ նրանց կողմից առաջադրված Ռուսաստանի մասնակցի արգելքը եվրատեսիլյան կանոնների կոպիտ խախտում է”: Առաջին հերթին, երբ Յուլիան եղել է Ղրիմում, այդ ժամանակ նա դեռ չի համարվել “Եվրատեսիլի” մասնակից, երկրորդ՝ Ուկրաինան մրցույթի ավարտից հետո դարձյալ կարող է արգելել երգչուհու մուտքը իր տարածաշրջան”,- հայտարարել է EBU-ն:

Ի դեպ, եթե որոշում կայացվի Եվրատեսիլը Ուկրաինայից տեղափոխել Գերմանիա, ապա Ուկրաինան մի քանի տարի կզրկվի մրցույթին մասնակցելու իրավունքից:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE