Քեթի Փերրին պատմել է, որ վաղ տարիքում ծնողները բուժել են իրեն համասեռամոլությունից

Քեթի Փերրին պատմել է, որ վաղ տարիքում ծնողները բուժել են իրեն համասեռամոլությունից

Այս հանգստյան օրերին Լոս-Անջելեսում անցկացվեց «Մարդու իրավունքների» ոչ կոմերցիոն կազմակերպության Natioal Equality Award մրցանակաբաշխությունը, որի դափնեկիրը դարձավ Քեթի Փերրին։ Ստանալով մրցանակը Քեթին պատմեց մրցույթի հյուրերին, որ ավելի վաղ տարիքում ծնողները բուժել են իրեն համասեռամոլությունից, և, որ նա ունեցել է սեռական փորձ աղջկա հետ։

Քեթին մեծացել է ավանդական ընտանիքում։ Երբ ապագա աստղը դեռ երեխա էր, ծնողները նրան ենթարկել են վերականգնողական թերապիեյի, որի նպատակն էր փոխել աղջկա սեռական կողմնորոշումը։ Քեթիին նույնիսկ ուղարկել են հատուկ ճամբեր, որտեղ նա պետք է մեղքերի թողություն աներ, բայց երգչուհու խոսքերով, դա նրան չի օգնել։ «Ինձ, որպես աղջիկ, ով երգում էր եկեղեցում և մեծացել է կրոնական ընտանիքում, հեշտ չէր հաղթահարել դա: Դեռ այն ժամանակ ես հասկանում էի, որ գրավիչ լինելը իմ զգեստի նման սև ու սպիտակ չէ», – ելույթի ժամանակ ասաց երգչուհին։ Շնորհակալական խոսքերը ասելիս երգչուհին հիշեց նաև 2008 թ-ի իր հիթը ՝ I kissed a girl and I liked it (Ես համբուրեցի աղջկա և դա ինձ դուր եկավ):

«Անկեղծ ասած, ես ուղակի երգչուհի եմ և երգերի հեղինակ։ Ես ունեմ իմ ճիշտը, և նկարում եմ իմ երևակայությունը փոփ-ստեղծագործություններում»։ Երգչուհին կրկին հիշեց վերը նշված երգը և ասաց, որ իր կյանքում եղել է ավելին, քան ուղակի համբույրը աղջկա հետ։

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE