Արծվիկ. “Մարտահրավեր եմ նետում Եվրատեսիլի այս տարվա մասնակիցներին”

Արծվիկ. “Մարտահրավեր եմ նետում Եվրատեսիլի այս տարվա մասնակիցներին”

Եվրատեսիլիլ 2017 երգի մրցույթում Հայասատանը ներկայացնող Արծվիկը ֆլեշմոբ է կազմակերպել: Ֆլեշմոբի նպատակը մեկն է 🙂 Եվրատեսիլ 2017 մրցույթի մասնակիցները պետք է երգեն հայկական ազգային երգ:

Իր միկրոբլոգում երգչուհին հրապարակել է տեսանյութ և գրել.

Ողջույն բոլորին: Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Սկսեցինք: Մարտահրավեր եմ նետում Եվրատեսիլի այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար: #ESC2017 #ARTSVIK #Armenia 🇦🇲

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE