Որքա՞ն են վաստակում Քարդաշյաններն ինստագրամում 1 գրառման դիմաց

Որքա՞ն են վաստակում Քարդաշյաններն ինստագրամում 1 գրառման դիմաց

Աշխարհում ամենաճանաչված հայկական ընտանիքը՝ Քարդաշյանները, մեծ գումարներ են վասակում ոչ միայն «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոույից ու սեփական բիզնեսից:

Պարզվում է, որ Քիմի, Քորթնիի, Քլոեի, Քենդալի ու Քայլիի գումար վաստակելու ամենագլխավոր միջոցը հենց ինստագրամն է 🙂 Մեկ գովազդային պոստի համար նրանք վաստակում են այնքան, որքան չի վաստակում մոլորակի բնակչության մեծամասնությունն ամբողջ կյանքի ընթացքում:

Քարդաշյան ընտանիքի անդամներից ամենաթանկ գովազդային ինստագրամը բնականաբար Քիմինն է: Մայքլ Հելլերն, ով զբաղվում է ռեալիթի շոուների մի շարք աստղերի մարկետինգով՝ ասել է, որ Քիմի ինստագրամում 1 պոստի արժեքը ոչ ավել ոչ պակաս 500 000$ է:

 

Քորթնին ու Քլոեն իրենց քրոջը զիջում են 50%-ով: Նրանցից յուրաքանչյուրի ինստագրամում մեկ գրառման արժեքը՝ 250 000$ է:

Իսկ ահա Քիմի կրտսեր քույրեր Քայլին ու Քենդալը ավագ քրոջից շատ հեռու չեն գնացել: Նրանց ինստագրամում մեկ պոստի արժեքը 400 000$ է:
Ի դեպք տակնուվրա անելով գեղեցկուհիների ինստագրամները պարզեցինք, որ նրանցից ամենաշատ գովազդային գրառում կատարում է Քլոեն: Վերջին 5 շաբաթների ընթացքում նա 3 գովազդային գրառում է տեղադրել իր էջում, վաստակելով 750 000$:
Այդ ընթացքում Քիմը, Քայլին Ու Քենդալը տեղադրեն են երկուական գովազդային պոստեր. Քիմը վաստակել է 1 000 000 $ , իսկ Քայլին ու Քենդալը 800 000$:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE