Կոնչիտան պատրաստվում է սպանել ինքն իրեն

Կոնչիտան պատրաստվում է սպանել ինքն իրեն

Կոնչիտա Վյուրսթ բեմական անվան տակ հանդես եկող ավստրիացի երգիչ՝Թոմաս Նոյվիրտը, հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է, որ միշտ երազել է սեփական անվամբ ու իրական կերպարով հանդիսատեսին ներկայանալու մասին:

2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում նա իր «Rise Like a Phoenix» երգով ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին հաղթանակ բերեց իր երկրին։

Երիտասարդ տղայի և իր իսկ կողմից հորինված կերպարի միջև միշտ էլ պայքար է եղել, արտիստը անգամ տարբեր ինստագրամյան էջեր ուներ Թոմասի ու Կոնչիտայի համար: Ինչպես երաժիշտն է պատմել, մորուքավոր լեդիի կերպար ստեղծելու միտքը ծնվել էր դեռ մանկուց:

Արտիստը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ վերջնականապես պատրաստվում է վերջ դնել Կոնչիտայի կերպարին ու ներկայանալ ինչպես՝ Թոմաս Նոյվիրտ:

— Այս կնոջ շնորհիվ, ով հաղթեց Եվրատեսիլում, ես մեծ վերելքների հասա,- անկեղծացել է Թոմը:

-Այժմ մտածում եմ ինձ համար նոր կերպար ստեղծելու մասին, որի համար պարտավոր եմ սպանել Կոնչիտային:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE