Իան Սոմերհոլդերն ու Նինա Դոբրյովը վեճի են բռնվել նկարահանման հրապարակում

Իան Սոմերհոլդերն ու Նինա Դոբրյովը վեճի են բռնվել նկարահանման հրապարակում

Չնայած Իան Սոմերհոլդերն ու Նինա Դոբրյովը վաղուց արդեն բաժանվել են, որից հետո դերասանուհին նույնիսկ հրապարակայնորեն շնորհավորել է դերասանին նոր հարաբերություններ կազմելու ու նշանադրության կապակցությամբ, սակայն այնուամենայնիվ նախկին սիրեցյալների հարաբերությունները հեռու է ընկերական լինելուց:
Հայտնի է, որ Իանն ու Նինան մեծ դժվարությամբ են միասին մասնակցում նկարահանումների, որի արդյունք նախկին զույգի մեջ մշտապես կոնֆլիկտ է առաջանում, որն էլ իր հերթին խանգարում է նկարահանումների իրականացմանն ու նյարդայանացնող հանգամանք հանդիսանում մյուս դերասանների համար:

Վեճերի գլխավոր պատճառ է հանդիսանում Նինայի խանդը, չնայած որ Իանի հետ բաժանումից հետո դերասանուհին հասցրել է մի քանի բոյֆռենդ ունենալ: Ըստ ասեկոսեների վերջինս այդպես էլ չի հաշտվել այն մտքի հետ, որ Սոմերհոլդերն իր հետ բաժանումից հետո միանգամից ամուսնացել է ուրիշի հետ:

Նինա Դոբրյովի մասնակցությամբ «Վամպիրի օրագիրը» սերիալի եզրափակիչ՝ 8-րդ սեզոնը եթեր կհեռարձակվի 2017 թվականի մարտի 10-ին:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE