Ջորջ Մայքլի հուղարկավորությունը հետաձգվում է

Ջորջ Մայքլի հուղարկավորությունը հետաձգվում է

Ջորջ Մայքլի բազմաթիվ ընկերներն ու երկրպագուները դեռևս սպասում են: Սպասում են հնարավորության վերջին անգամ հրաժեշտ տալու սիրելի արտիստին: Ըստ միջազգային ԶԼՄ-ների երգչի մարմինը դեռ չի հանձնվել հողին: Խնդիրը մեկն է՝ հետմահու հետազոտությունները դեռ ավատված չեն:

«Նմանատիպ դեպքերում քիմիական հետազոտությունները տևում են ավելի քան 8 շաբաթ, երբեմն մի փոքր ավելի, այդ իսկ պատճառով արդյունքները կստացվեն ու կհրապարակվեն ամսվա վերջ: Մինչ այս ոչ մի նոր բան ի հայտ չի եկել, ոստիկանությունը նախկինի նման Ջորջ Մայքլի մահը տարօրինակ ու կասկածելի չի համարում», —հայտնում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Մայքլը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին: Ըստ բժիշկների փոխանցած տվյալների արտիստը մահացել է սրտի կաթվածից

 

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE