Անջելինա Ջոլին հանդիպում է Ջարեդ Լետոյի հետ

Անջելինա Ջոլին հանդիպում է Ջարեդ Լետոյի հետ

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բաժանումից հետո 2 աստղերի մոտ էլ կյանքը կարծես թե հարթ չի ընթանում: Սկզբնական շրջանում Փիթին սիրային կապ էին վերագրում Քեյթ Հայդսոնի հետ, ինչը հետագայում վերջինիս կողմից հերքվեց:

Մինչ վերջերս Ջոլին ապրում էր ազատ կյանքով, կարծես մինտք էլ չունենալով դասավորել անձնական կյանքը:  Անորեքսիան հաղթահարած գեղեցկուհին ամբողջովին իրեն նվիրել էր երեխաներին, զբաղվելով տնային տնտեսությամբ: Սակայն ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները՝ Ջոլին այնուամենայնիվ նոր սիրախաղ է սկսում, ավելի հստակ վերականգնում է նախկին կապը Ջարեդ Լետոյի հետ: Զույգին վերջերս նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որտեղ վերջիններս միասին ընթրել են: Ջոլիի մտերիմներից մեկը՝ ում անունը գաղտնի է պահվում, տեղեկացնում է, որ դերասանուհին մինչ այդ էլ բավականին հաճախ և երկար շփվում էր Ջարեդի հետ հեռախոսով:

Ինչպես հայտնի է դերասանները ավելի քան 10 տարվա ծանոթներ են: Նրանք առաջին անգամ հանդիպել են 1999 թվականին՝ “Ընդհատված կյանք” ֆիլմի նկարահանման հրապարակում, իսկ 5 տարի անց Ջոլիի և Լետոյի մեջ կարճաժամկետ սիրային կապ է գրանցվել, որը ընդհատվել է Բրեդ Փիթի հետ ծանոթության պատճառով:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE