Բեքհեմը խայտառակվել է. Հակերները հրապարակել են նրա գաղտնի նամակագրությունը

Բեքհեմը խայտառակվել է. Հակերները հրապարակել են նրա գաղտնի նամակագրությունը

Բոլորիս քաջ հայտնի է, որ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները քիչ ուշադրություն չեն հատկացնում բարեգործություններին:  Սիրված ֆուտբոլիստը 2005 թվականից ստանձնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանի կոչումը: Սակայն վերջին սկանդալային միջադեպը կասկածի տակ է դրել Դևիդի անկեղծությունը:

Վերջերս հակերները համացանցում հրապարակել են Բեքհեմի էլեկտրոնային փոստի նամակագրությունն ընկերների հետ: Ֆուտբոլիստը խոսակցության ընթացքում քննարկել է բարեգործության թեման:

«Ինձ առհասարակ չեն հետաքրքրում այդ բարեգործությունները»,-գրել է նա: Ամբողջական նամակագրությունից պարզ է դառնում, որ ֆուտբոլիստը նկատի է ունեցել մինչ այժմ բարեգործությանը տրամադրած մշտական փոխանցումները:

Պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը պետք է բարեգործության համար Յունիսեֆին փոխանցեր 1,000,000 դոլար. «Դրանք իմ փողերն են!»,-  այսպես է արտահայտվել Բեքհեմը անձնական նամակագրության ժամանակ:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE