Որոշ ժամանակ անց | Խորխե Լուիս Բորխես

Որոշ ժամանակ անց | Խորխե Լուիս Բորխես

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,
և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:
Որոշ ժամանակ անց սովորում ես,որ իսկապես կարող ես դիմանալ,
որ իսկապես ուժեղ ես,
որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես…
և ամեն օրվա հետ սովորում ես:
Ժամանակի հետ սովորում ես,որ լինել մեկի հետ, քանի որ քեզ լավ ապագա է առաջարկում,նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա,ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել,կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:
Ժամանակի հետ հասկանում ես ,որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար ,վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով:
Ժամանակի հետ սովորում ես,որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան,ում վիրավորեցիր:
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել,բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:
Ժամանակի հետ հասկանում ես,որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս,որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ,մի օր լացելու ես նրանց համար ,ում թողել ես,որ հեռանան:
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է:
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարհում է ինչ որ մարդու,վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարհանքը քառապատիկ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ կատարվեն,կհանգեցնեն նրան, որ վերջում չի լինի քո սպասածի պես:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս,որ իրականում լավագույնը ապագան չէր,այլ այն պահը,որ ապրում էիր այդ վայրկյանին:
Ժամանակի հետ կտեսնես,որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ,ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց,ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:
Ժամանակի հետ կսովորես ,որ փորձել ներել կամ ներողություն խնդրել,ասել,որ սիրում ես,ասել, որ կարոտում ես,ասել, որ կարիքն ունես,ասել, որ ուզում ես ընկեր լինել,..,. մի շիրմի առաջ ,արդեն ոչ մի իմաստ չունի:
Բայց,դժբախտաբար,միայն Ժամանակի հետ…

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE