Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվեցին

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվեցին

Հոլիվուդյան ևս մեկ հայտնի ընտանիք «քանդվեց»: Կես տարի տևած դատական պատերազմից հետո Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվեցին: Լոս Անջելեսի դատարանը դերասանների ապահարզանի մասին վճիռ է կայացրել: «Էմբերն ուզում էր խաղաղ բաժանվել: Եվ նա հասավ ապահարզանի, այնպես որ՝ «մեր ազգային մղձավանջն» ավարտված է»,- ասել է դերասանուհու փաստաբանը՝ չպարզաբանելով, թե այդ դեպքում ինչու էր Էմբերը պահանջում Դեփի կարողության կեսը:

Դերասանը հրաժարվել է նախկին կինոջը ամուսնալուծության մասին պայմանագրով նախատեսված 7 մլն դոլար վճարել. աստղերը պայմանավորվել են 5 մլն գումարի շուրջ: Դեփը զայրացած է նախկին կնոջ վրա: Վերջինսը ընտանեկան բռնության մասին հրապարակային հայտարարություններ էր արել:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE