Քլոե Քարդաշյանը Ջեյմս Քորդենի շոուի ժամանակ ձկան աչք է համտեսել

Քլոե Քարդաշյանը Ջեյմս Քորդենի շոուի ժամանակ ձկան աչք է համտեսել

Ջեյմս Քորդենի հայտնի ” The Late Late Show with James Corden” շոուի հերթական հյուրը Քլոե Քարդաշյանն է եղել:

Ջեյմսն ու Քլոեն խաղ են խաղացել, որի կանոնների համաձայն՝ հաղորդավարն ու մոդելը միմյանց հարցեր են տվել, իսկ պատասխանից հրաժարվելու դեպքում տարբեր սարսափելի խորտիկներ են համտեսել, օրինակ՝ ձկան աչք, ցուլի առնանդամ, մորեխ և այլն:

Խաղի ընթացքում Քլոեին հաջողվել է պարզել, որ հոլիվուդյան դերասաններից Քորդենն անտաշ է համարում Փիրս Բրոսնանին, իսկ ահա ռեալիթի շոուի աստղի հարցին, թե ում է համարում իր «Ավտոմոբիլային կարաոկե» շոուին հյուրընկալված վատագույն երգչուհուն, Ջեյմսը նախընտրել է չպատասխանել և հում հավի թևիկ է կերել:

Քլոեն իր հերթին E! ալիքի եթերում ցուցադրվող վատագույն սերիալ է կոչել եղբոր՝ Ռոբի շոուն, իսկ ի պատասխան Քորդենի հարցին՝ իսկապե՞ս մեղավոր էր Օջեյ Սիմփսոնը, Քլոեն նախընտրել է ձկան աչք ուտել՝ այդ ընթացքում չդադարելով հայհոյել:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE