Գեղեցկության գաղտնիքներ՝ հայտնի սուպերմոդելներից

Գեղեցկության գաղտնիքներ՝ հայտնի սուպերմոդելներից

Վստահաբար կարող ենք ասել, որ ամեն անգամ հեռուստացույցով կամ համացանցում գեղեցիկ կազմվածքով, խնամված արտաքինով աստղերին տեսնելու ժամանակ բոլոր աղջիկների մոտ հարց է առաջանում, թե ո՞րն է վերջիններիս հմայքի գաղտնիքը: Հայտնի գեղեցկուհիներից ոմանք կանանց հետ կիսվել են իրենց գեղեցկության գաղտնիքներով

Ջիջի Հադիդ

Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը կարծում է, որ ամենարդյունավետ միջոցը դեմքի ցանկացած պզուկի դեմ ատամի մածուկն է: 21-ամյա մոդելը մածուկը պարզապես քսում է դեմքի այն մասին, որտեղ անհրաժեշտ է, իսկ առավոտյան արդեն վայելում արդյունքը: Ինչ վերաբերում է դիետաներին և առողջ սննդակարգին, ապա Ջիջին կարծում է, որ գոնե շաբաթվա մեջ մեկ անգամ անհրաժեշտ է կազմակերպել cheat meal և թույլ տալ քեզ ուտել այն, ինչը ցանկանում ես:

Ադրիանա Լիմա

Մոդել Ադրիանա Լիման կարծում է, որ մաշկի թերությունների դեմ պայքարելու լավագույն միջոցը ծառի թեյի յուղն է, որն, ըստ նրա ցուցումներին, մաշկի վնասված հատվածին պետք է քսել օրը երկու անգամ: Բրազիլուհի գեղեցկուհին վստահ է՝ արդյունքը երկար սպասել չի տա:

Իրինա Շեյք

Իսկ ահա ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը մշտապես շքեղ և թարմ մաշկ ունենալու համար խորհուրդ է տալիս ամեն օր դեմքի մաշկը լվանալ սառցե գնդիկով և վարունգի դիմակ օգտագործել: Բացի այդ՝ թանկարժեք միջոցներ օգտագործելու փոխարեն՝ դերասան Բրեդլի Կուպերի սիրելին օգտագործում է կոկոսի յուղ, որն, ըստ նրա, շատ լավ փափկեցնում է մաշկն ու պաշտպանում վարակներից:

Միրանդա Քերր

Ավստրալացի հայտնի մոդել Միրանդա Քերրը կարծում է, որ թանկարժեք պիլինգների փոխարեն մարմնի համար կարելի է օգտագործել հասարակ խոզանակ: Բնական վրձնից պատրաստված խոզանակով մոդելն ինքն իրեն մերսում է՝ սկսելով ոտքի մատներից, բարձրանալով մինչև ուսեր: Այսպիսով՝ մաշկը ոչ միայն ավելի է հարթենում, այլև այն նպաստում է արյան շրջանառությանը:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE