Ջանեթ Ջեքսոնը կրոնափոխ է եղել

Ջանեթ Ջեքսոնը կրոնափոխ է եղել

50-ամյա երգչուհի Ջանեթ Ջեքսոնի համար տարին շրջադարձայն փոփոխություններով է սկսվել: Օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհու առաջնեկը, իսկ այսօր էլ հայտնի է դարձել, որ վերջինս կրոնափոխ է եղել՝ դառնալով իսլամական կրոնի հետևորդ:

Կրոնափոխ լինելու գաղափարը Ջեքսոնին տվել է ամուսինը՝ քաթար մեծահարուստ գործարար Բիսսամ ալ-Մանը:

Զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև երգչուհու զգեստապահարանը: Նախկինում բաց զգեստներով ու արտահայտիչ դիմահարդարմամբ հանրությանը ներկայացող Ջեքսոնն այժմ Խիջաբ է հագնում:

Ամուսիններն իրենց որդուն անվանակոչել են Իսսա, որը թարգմանաբար նշանակում է Հիսուս:

Նշենք, որ Ջանեթի եղբայրները՝ Ջերմեյնն ու հանգուցյալ Մայքլը նույնպես Իսլամական կրոնի հետևորդներ են եղել:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE