Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալների մոտ հայտնաբերվել է 300.000 եվրո

Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալների մոտ հայտնաբերվել է 300.000 եվրո

Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 300.000 եվրո կանխիկ գումար:

Այս պահի դրությամբ այդ գործով ձերբակալված է 17 կասկածյալ: Գումարն հաջողվել է հայտնաբերել «խուզարկությունների ալիքի» շնորհիվ, որն անցկացվել է հունվարի 9-ին։

Սակայն ոստիկաններին դեռևս չի հաջողվել հայտնաբերել Քիմ Քարդաշյանի գողացված զարդերը, որոնց կարողությունը գնահատվում է €8,5 միլիոն:

Հայտնաբերված կանխիկ գումարը հնարավոր է ստացվել է կողոպուտի մի մասի վաճառքից։

Ավելի վաղ Ֆրանսիայում առնվազն 16 մարդ էր ձերբակալվել Քիմ Քարդաշյանի վրա հարձակման և կողոպուտի գործով, որոնցից մեկն էլ հեռուստաաստղի վարորդն է:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում դիմակավոր 2 անձանց կողմից ենթարկվել էր զինված հարձակման: Միջադեպը տեղի է ունեցել հեռուստաաստղի հյուրանոցային համարում: Նրանից միլիոնավոր դոլարների արժողությամբ զարդեր են գողացել:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE