5 փաստ Արծվիկ Հարությունյանի մասին

5 փաստ Արծվիկ Հարությունյանի մասին

Տարեվերջին ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթը, որի ժամանակ էլ պարզ դարձավ, որ այս տարի ամենամյա երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Արծվիկ Հարությունյանը:

Argamblog-ն ուսումնասիրել է մեր ներկայացուցչի անձնական տվյալներն  ու հետաքրքրի հինգ փաստ առանձնացրել:

    • Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Կապան քաղաքում: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուաստանի դաշնություն: Մինչ այժմ ապրում է Մոսկվա քաղաքում:
  • Մինչ հայտնի դառնալն Արծվիկն աշխատել է տուրիստական գործակալությունում, շինարարական կազմակերպությունում, գեղեցկության սրահում և այլ վայրերում: Վերջինիս ծնողները երգը մասնագիտություն չեն համարել և թույլ չեն տվել նրան զբաղվել սիրելի գործով:

    • 26 տարեկանում Արծվիկը հասկացել է, որ երգն ու երաժշտությունն է իր կյանքն է և փորձել է ուժերը «Ռուսաստանի ձայնը» նախագծում, նախընտրական փուլում կատարելով Boney M.-ի ”Sunny”-ի երգը:
  • Արծվիկը հայտնի ”Jazz Parking” նախագծի անդամներից է:

    • 2016 թվականի վերջին Արծվիկը Հայաստանում մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ ընդգրկվելով Եսայի Ալթունյանի խմբում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլում մեկ միավորով առաջ է անցել մրցակցից՝ երգչուհի Մարտայից ու հնարավորություն ստացել ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2017» ամենամյա երգի մրցույթին, որն այս տարի կկայանա Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:

Argamblog-ը հաջողություն է մաղթում մեր երկրի ներկայացուցչին:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE