Քայլի Ջեներն ու ռեփեր Թայգան գաղտնի ամուսնացե՞լ են

Քայլի Ջեներն ու ռեփեր Թայգան գաղտնի ամուսնացե՞լ են

 

Նախորդ տարին Քայլի Ջեների ու ռեփեր Թայգայի համար բավական բարդ անցավ: Նրանք վիճել ու բաժանվել էին: Կարճ ժամանակ անց Քայլին ու Թայգան ամեն ինչ հարթեցին ու դարձյալ միացան: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ վերջիններս տարեմուտին գաղտնի օրինականացրել են իրենց հարաբերությունները:

Ըստ խոսակցությունների՝ նրանք ամուսնության որոշումը հանկարծակի են կայացրել, այդ լուրն անակնկալ է եղել նաև նրանց ամենամոտ հարազատների համար:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ամեն բան վերջին րոպեին է արվել: Հյուրերի ցուցակում  էլ միայն ամենամոտ հարազատներն ու ընկերներն են եղել:

Ասվում է նաև, որ հարսնացուի մայրը՝ Քրիս Ջեները, մինչև վերջին պահը փորձել է դստերը հետ պահել այդ որոշումից, բայց ապարդյուն:

Ըստ աղբյուրի՝ Քայլին ամուսնական մատանիներով փոխանակվելու ժամանակ հազիվ է զսպել արցունքները:

Ո՛չ Քայլին, ո՛չ էլ Թայգան դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:

Նշենք, որ նրանց ընկերության առաջին իսկ պահից նման մի շարք լուրեր են տարածվել: Մի պահ խոսակցություններ էին շրջանառվում, թե իբր Քայլին հղի է:

Նշենք, որ 18 -ամյա մոդելն ու 27 -ամյա ռեփերն արդեն 2 տարի է ինչ միասին են:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE