«Սիրում եմ քեզ այստեղից մինչև լուսին». Լիլիթ Թոխատյանը՝ Հրանտ Թոխատյանին

«Սիրում եմ քեզ այստեղից մինչև լուսին». Լիլիթ Թոխատյանը՝ Հրանտ Թոխատյանին

Այսօր՝ հունվարի 10-ին, դերասան, հումորիստ Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է: Նա բոլորում է 58 տարին: Տոնական օրվա առթիվ դերասանի սոցցանցային էջերի պատերը ողողված են շնորհավորական մեկնաբանություններով ու բարեմաղթանքներով: Անմասն չեն մնացել նաև նրա ընտանիքի անդամները:

Կինը՝ Կամերային թատրոնի դերասնուհի Լուիզա Ներսիսյանը հրապարակել է իր ու ամուսնու լուսանկարն ու շնորհավորել վերջինիս:

 

Հուզիչ գրառումով է հանդես եկել բազմազավակ հայրիկի դուստրը՝ փոքրիկ դերասանուհի Լիլիթ Թոխատյանը:

Նա ծնաղների հետ նկար է հրապաարկել՝ մակագրելով. «Շնորհավո՛ր, պապ ջան: Սիրում եմ քեզ այստեղից մինչև լուսին, հետո աստղեր, հետո դեպի արեգակ և հետ այստեղ: Քեզ առողջություն ու երջանկություն եմ ցանկանում: Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես: Սիրում եմ քեզ շատ-շատ»:

Argamblog-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ պարոն Թոխատյանին մաղթելով ամենայն բարիք:

 

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE