Ռազմիկ Ամյանը կատարում է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքը

Ռազմիկ Ամյանը կատարում է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքը

 

Նախորդ տարեվերջին լայն տարածում ունեցած «Կյանք ու Կռիվ» ֆիլմը շուտով շարունակություն կունենա: Մինչ երկրորդ մասի պրեմիերան ֆիլմի ստեղծագործական կազմը թողարկել է սաունդթրեքի տեսահոլովակը:

Համանուն երգի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Գործիքավորումն արել է Կարեն-Սևակը: Սաունդթրեքը կատարում է Ռազմիկ Ամյանը:

 

Հիեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Դերասանական կազմում ընդգրկված են Անի Խաչիկյանը, Սամվել Թադևոսյանը, Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն, Սամվել Թոփալյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Հայկ Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նանոր Պետրոսյանն ու այլք:

 

Ստերև ներկայացնում ենք տեսահոլովակը:

 

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE