Ջոլին արգելել է Բրեդ Փիթին շնորհավորել դստեր տարեդարձը

Ջոլին արգելել է Բրեդ Փիթին շնորհավորել դստեր տարեդարձը

Հոլիվուդի ամենահայտնի ամուսնական զույգի՝ դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության հետ կապված հարցերը ամենաքննարկվողներից են:

«Ոսկե Գլոբուսի»-ին դերասանի հայտնվելը երեկոյի ամենահուզիչ պահերից մեկնն էր, ներկաները նրան ոտնկայս ծափահարություններով են դիմավորել, այդ կերպ հայտնելով իրենց աջակցությունը:

Այս շրջանում Բրեդ Փիթի համար ամենադժվար հարցը շարունակում է մնալ երեխաների խնամակալության հարցը:

Վերջին անգամ Անջելինան նրան թույլատրել է տեսնվել երեխաների հետ Սուրբ ծնունդին, այն էլ հոգեբանի ներկայությամբ: Նոր տարվա նախատեսված հանդիպումը դերասանուհին չեղյալ է համարել ու երեխաների հետ մեկնել է Կոլորադո, որտեղ էլ նշել է դստեր՝ Զախարիի տարեդարձը:

Բրեդ Փիթի բազում խնդրանքներին, որպեսզի ինքնն էլ միանա նրանց ու անձամբ շնորհավորի աղջկան, նախկին կինը մերժել է:

Անջելինան կարծում է, որ հոր տեսակցությունը երեխաների վրա հոգեբանորեն վատ ազդեցություն է ունենում: Այդ պատճառով դերասանի ու ժառանգների հանդիպումը կայանում է կամ հոգեբանի, կամ սոցիալական աշխատողի ներկայությամբ:

Չնայած, որ դատարանի որոշմամբ Փիթը երեխաների հետ հանդիպման հստակ օրեր ունի, դերասանուհին փորձում է ամեն բան անել, դրանք հնարավորինս կրճատելու համար:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE