Արտագաղթած հայ հայտնիները. ՄԱՍ 1

Արտագաղթած հայ հայտնիները. ՄԱՍ 1

Ճակատգրի բերումով մենք՝ հայերս, հաճախ ենք ապաստան փնտրել օտար ափերում: Թվում է՝ ժամանակները փոխվել են, մեր երկրում ամեն բան կայուն ու խաղաղ է, բայց արտագաղթ հասկացողությունը դեռ չի վերացել, այլ հակառակը, վերջին տարիներին հայերը՝ հատկապես հայտնի հայերը, իրենց բախտն են որոնում օտար ափերում՝ հաստետվելով ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում ու Ռուաստանում: Argamblog-ն առանձնացրել է այն հայտնիներին, ովքեր վերջին տարիներին բնակություն են հաստատել արտերկրում:

Արտավազդ Ամիրյան

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը վերջին ամիսներին կնողջ ու դստեր հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կարճ ժամանակ անց հաղորդավարը սկսել է զբաղվել իր սիրելի գործով: Նա ամեն առավոտ ԱՄՆ-ում գործող «Հորիզոն» հեռուստաընկերության ուղիղ եթերից «Բարի լույս» է մաղթում ամերիկաբնակ հայությանը:

Իռեն Աբելյան

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնությունից հետո լքել է հայրենիքը: Շվեդիայում բնակություն հաստատած դերասանուհին օրեր առաջ մայրացել է: Նա ամուսնուն՝ Հովիկին որդի է պարգևել:

Մայա Մարգարյան

Երգչուհի, պարուհի Մայա Մարգարյանը նույնպես ամուսնությունից հետո տեղափոխվել է Եվրոպա, բնակությւոն հաստատելով Ֆրանսիայում: Ինչպես երևում է՝ այս շրջանում երգչուհին զբաղվում է որդու խնամքով:

Դիտեք նաև՝  Արտագաղթած հայ հայտնիները. ՄԱՍ 2

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE