Արամեն ու կինը՝ Աննան, նորություններ ունեն

Արամեն ու կինը՝ Աննան, նորություններ ունեն

 

Նախորդ տարին երգիչ Արամեի համար հոբելյանական էր: Լրացավ նրա բեմական գործունեության 10 տարին: 2006-ին հանրությանը հայտնի դարձած երգիչը 2016-ին մի շարք նորություններով ներկայացավ իր երկրպագուներին: Շարունակելով նախորդ տարի կիսատ թողած գործերը՝ երգիչը տարին ակտիվ նորություններով է սկսել:

Այսօր համացանցում է հայտնվել Արամեի ու կնոջ՝ Աննա Թովմասյանի «Իմն ես» զուգերգի անոնսը: Դիլիջանում նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:

«10 տարի միասին» խորագիրը կրող մենահամերգների շարքը նույնպես այս տարի կշարունակվի: Մարտի 10-ին Արամեն Կրեմլի համերգասրահում կերգի ռուսաստանաբնակ հայության համար: Ըստ երգչի՝ սույն խորագիրը կրող մենահամերգները կամփոփվեն այս տարեվերջին՝ Երևանում:

 

Նշենք, որ Արամեի ու կնոջ՝ Աննայի անձնական կյանքում նույնպես բուռն շրջան է: նախորդ տարի պսակադրված ամուսինները, ըստ լուրերի, սպասում են առաջնեկի լույս աշխարհ գալուն:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE