“Քամի Փչիր”-ը 10 տարի անց

“Քամի Փչիր”-ը 10 տարի անց

“Քամի փչիր”. այսպես էր կոչվում այն երգը, որը 2006 թվականին անհավանական ռեկորդ սահմանեց, գրավելով ոչ միայն երիտասարդների այլ նաև տարեցների սերն ու ուշադրությունը: Ըստ պաշտոնական տվյալների մինչ օրս հայկական երգարվեստում ոչ մի երգ դեռ չի գերազանցել “Քամի Փչիր”-ի ռեկորդին: Նույնիսկ տարիներ անց համոզված եմ դժվար կլինի գտնել մարդու ով լսած չլինի այն:   “Հայք” խումբը թերևս մի հիթանոց խումբ էր, որը թողարկելով մի քանի երգ ևս անհայտացավ հայկական երգարվեստից, իսկ խմբի մասնակիցներից մի քանիսի անհատական կարիերա սկսեցին…  10 տարի անց Հայքի նախկին մասնակից, հայկական ռեփում իր հաստատուն տեղը գրաված Նարեկը անակնկալով ներկայացավ հանրությանը, հավաքելով սիրված ու պահանջված երգիչներին մեկ տեսահոլովակում: Երգը չի փոխվել, տեքստային ոչ մի փոփոխություն էլ չկա, բայց երգիչներն են փոխվել… Ստորև ներկայացնում ենք “Քամի Փչիր” երգի նոր տեսահոլովակը հայ հայտնիների մասնակցությամբ:

loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE