Սևանում կայացավ խելահեղ Արտասովոր Փարթին

Սևանում կայացավ խելահեղ Արտասովոր Փարթին

Կայացավ Արտասովոր Օր 2016 միջոցառումը:Կաա-յաա-ցաավվվ: Սպասվածից առավել գունագեղ ու գեղեցիկ միջոցառումը տեղի ունեցավ Սևանի GN լողափում օգոստոսի 7-ին: Արդեն իսկ GN լողափ ժամանելուն պես մասնակիցները տարվեցին օրվա խորհրդով:Թիմերի բաժանվելուց հետո սկսվեց Ջրային խաղերի տարափը ամբողջացված ծրագրի ղեկավար, Դանիել Հայրապետյանի մասնագիտական որակներով: Մասնակիցների ոգևորությունը գնալով ավելանում էր, իսկ օրվա շունչը` ամբողջանում: Ծրագրային մասին հաջորդեց Color Party-ն: Գույների հրավառությունը կրկնապատկեց մասնակիցների բարձր տրամադրությունը: Հնչող երաժշտությունն ու տարածքի գեղեցկությունը ստեցծել էին բոլոր անհրաժեշտ պայմանները հիանալի օր ունենալու համար: Երեկոյան ծրագրին մեզ միացավ շոումեն Ժորա Հովհաննիսյանը,ով մեծ հմտությամբ անցկացրեց ծրագիրը: White dresscode-ը միավորեց մասնակիցներին:Երեկոյի ավարտին հաղթող թիմի մասնակիցներին տրվեցին իրենց հաղթանակն հավաստող սերտիֆիկատներ Natoura Training centre-ի կողմից: Իսկ խարույկային ծրագիրն իսկապես ամրապնդեց ընկերական հարաբերությունները և հաստատեց ծրագրի կայացվածությունն ու հավաստիացրեց ծրագրի շարունակությունը:
Խելահեղ փարթիին Արգամբոգը ներկայանում էր որպես միակ, գլխավոր հովանավոր:
loading...

Դուք դեռ չե՞ք միացել Արգամբլոգին ֆեյսբուքում

🙂 Սեղմեք LIKE